Վաշինգտոնը կենտրոնացած է լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության վրա, երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն, ամենօրյա ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը հետևում է միջանցքի հետ կապված իրավիճակին։

«Մենք հետևողականորեն կենտրոնացած ենք այս մարտահրավերի վրա, լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության վրա, այս երկու երկրներին [Հայաստան, Ադրբեջան] տևական, համապարփակ կարգավորման ուղու վրա դնելու անհրաժեշտության վրա: Մենք արտաքին գործերի նախարարի մակարդակով կազմակերպեցինք հանդիպում այստեղ՝ Վաշինգտոնում: Մենք դա արեցինք նաև Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Բացի այդ Ֆիլիպ Ռիքերը՝ մեր ավագ խորհրդականը, ակտիվորեն ներգրավված է երկու երկրների պաշտոնյաների հետ երկխոսության մեջ՝ համոզվելու, որ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, և ամենակարևորը, որ այս երկու երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ լարվածությունը նվազի»,- ասել է Փրայսը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest