Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ կապ են պահպանում Երևանի մասնագետների հետ։

Ըստ նախարարության՝ ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա, գերատեսչությունը, սակայն, անհանգստացնող է համարում դեղամիջոցների մատակարարման անհնարինությունը։

Pin It on Pinterest