Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը այսօր Ազգային ժողոում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 75-ը․ ձայները բաշխվեկ են հետևյալ կերպ՝ 75 կողմ, 0 դեմ։

Հիշեցնենք՝ ԲԴԽ անդամի պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

«Ստանձնելով ԲԴԽ անդամի բարձր պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Սահմանադրության և օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատավորների և դատարանների անկախությունը»,- ընտրության արդյունքների հրապարակումից հետո երդվեց Հայկ Գրիգորյանը:

Քաղաքացիական հասարակության շրջանում այս առաջադրումը և ընտրությունը միանշանակ չի ընդունվել, քանզի քննչական մարմնի նախկին ղեկավարը, որպես քննչական մարմինների ներկայացուցիչ չի կարող լինել դատավորների անկախությունն ապահովող մարմնի կազմում:

Pin It on Pinterest