Ոստիկանությունն այսօր՝ դեկտեմբերի 6–ին, կրկին ուժ կիրառեց Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով խաղաղ երթ իրականացնող Բևեռի աջակիցների նկատմամբ։
Առանց որեվէ նախազգուշացման ոստիկանական խմբերը Ամիրյան փողոցում շատ արագ օղակ կազմեցին ու բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին՝ այդ թվում և կանանց ու տարեցների։
Նախնական տեղեկություններով 90–ից ավելի բերման ենթարկված կա։
Նրանք գտնվում են Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներում։
Ազգային Ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest