Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ,
պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի
ուղեկցությամբ, այցելել է N բանակային զորամիավորում։ Այդ մասին տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից:
Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող
ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։ Այնուհետև, Սուրեն
Պապիկյանը հանդիպել է զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների
հետ։
Զրույցի ընթացքում, հետաքրքրվելով ժամկետային զինծառայողների
ծառայությամբ, բարոյահոգեբանական վիճակով, ուսումնական գործընթացով,
պաշտպանության նախարարը ներկայացրել է մանրամասներ պաշտպանական ոլորտում
իրականացվող բարեփոխումների և ներդրվող նոր ծրագրերի վերաբերյալ։
Շրջայցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է
զորամասերից մեկում ընթացող շինարարական աշխատանքներին։

Pin It on Pinterest