Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին: Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը զինված ռազմական ագրեսիա էր իրականացրել Հայաստանի նկատմամբ՝ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  ինտենսիվ կրակ վարելով, ինչպես նաև կիրառելով ԱԹՍ-ներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-14-ին ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի ու անհետ կորածների թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Նույն աղբյուրի պնդմամբ, վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest