Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:

Խոսքը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրելու մասին է, քանի որ նրանք գտնվելու են ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում եւ որպես հետևանք կանգնած են կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկի առաջ։

Վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին կդրամադրվի սոցիալական աջակցություն՝ 500 000 դրամի չափով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest