Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է գիշերը սահմանին ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ — ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել», — ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ գիշերը հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափերի հրաձգային զենքերից մոտ հինգ ժամ գնդակոծել են Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերը, ադրբեջանական կողմն էլ «համարժեք պատասխան միջոցներ» է կիրառել:

Երեկ երեկոյան ևս Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր ադրբեջանական կողմի նմանատիպ հաղորդումը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest