Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում հանդիպել եմ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով այցով գտնվում է Հնդկաստանում:

Նա նաեւ նշել է. «Գոհունակություն ենք հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

Ներկայացրել եմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։

Հանդիպման ավարտին գործընկերոջս հրավիրել եմ պաշտոնական այցով այցելել Հայաստան»:

Հիշեցնենք, որ The Economic Times-ն ավելի վաղ գրել էր, որ Հնդկաստանը ստորագրել է պայմանագիր Հայաստանին մեծաքանակ հրթիռներ, զինամթերք տրամադրելու վերաբերյալ, քանի որ ասիական այս երկիրը տևական սահմանային հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ։ Ըստ աղբյուրի, կառավարությունների միջև պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի սկզբին։

Թեև պայմանագրերի արժեքը չի բացահայտվել, աղբյուրը ենթադրում է, որ գործարքը կազմում է  2000 միլիոն ռուպի կամ  մոտ 245  մլն դոլար, զինամթերքը կմատակարարվի առաջիկա ամիսներին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest