Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 1:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ — ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել հակառակորդի կրակը, ասված է հաղորդագրությունում:

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը բացել», — նշում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է, նաև ասված է հաղորդագրությունում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest