Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը տեղեկացրել է, որ այսօր Երևան է ժամանում Միության դիտորդների նախնական խումբը։

«Եվրամիության անդամ 27 երկրներն արագ են գործել՝ արձագանքելու Հայաստանի խնդրանքին։ Եվրամիության տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և գետնի վրա աջակցել հայ — ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը», — Թվիթերում գրել է Կլաարը:

Հիշեցնենք` սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու մասին համաձայնությունը ձեռք էր բերվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ։ Հանդիպումից հետո տարածված հայտարարությունում ասվում է, որ Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին, իսկ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունը կարճաժամկետ է և կտևի առավելագույնը երկու ամիս: Նպատակը կլինի վստահության կառուցումը և զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest