44-օրյա պատերազմից հետո Հայաստանի առաջնագծի որոշ հատվածներ շարունակում են մնալ անմխիթար վիճակում։ Օրերս «Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ին զինծառայողներից մեկը տրամադրել էր լուսանկար, թե ինչ պայմաններում են քնում զինծառայողները։ Թե ինչ պայմաններում են քնում սահմանին կանգնածներն, աննկարագրելի է։ Հողե մի քանի մետրանոց փոս, թաց և սառը հողի վրա փռված ինչ-որ կտոր, և, առավել հնամաշ մեկ կտոր էլ որպես՝ ծածկ։ Տանիքին փոխարինող այդ իրն էլ, եթե կարելի է համարել ամրացված, ապա ամրացված է փորված հողի չոր կտորներով։ Այս իրավիճակն ունենք հակառակ Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, թե «բանակը ոչ մի բանի կարիք չունի»։

Բանակի խնդիրներին, որոնք ի հայտ են եկել պատերազմից հետո բազմիցս ենք անդրադարձել։ Ներկայացրել ենք, թե ինչպես են զինվորները զոհվել առաջին բուժօգնություն չստանալու հնարավորության պատճառով։ Մի դեպքում ճանապարհ չի եղել, որ վիրավորին անհապաղ հասցնեն հոսպիտալ, իսկ մյուս դեպքում բացակայել են առաջին օգնության պարագաները։

Առաջնագծում պատճաշ ինժիներական աշխատանքներ չեն իրականացվում։ Նման կարծիք է հայտնում «Ժողվրդավարական հարթակ հիմնադրամ»-ի տնօրեն Գարեգին Միսկարյանը։

«Չենք կարողանում նորմալ ինժիներաշինարարական աշխատանքեր անել, գրեթե չի օգտագործվում տեխնիկա։ Ձեռքով փորված դիրքերի վիճակն ինչպիսի՞ն է լինում, շատ վատ։ Պետք է համախմբել ջանքերը երկրորդ, երրորդ պաշտպանական գծերն ամրակայելու ուղղությամբ»,-ասաց նա։

Անկախ լրատվամիջոցներն ու ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն չունեն առաջնագծում կատարվող աշխատաքներին ծանոթանալու համար։ Ընդդիմադիրները հաճախակի են դիմել գերատեսչություններին սահման գնալու համար, սակայն, նրանց չի թույլատրվել, իսկ իշխանականները բանավոր խոսքերում ամեն ինչ դրական են ներկայացնում։ Սակայն, զինծառայողների իրավունքերով զբաղբող իրավապաշտպաններն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ եթե դիրքերում պատշաճ աշխատաքներ իրականացված լինեին գուցե հնարավոր լիներ քիչ զոհեր ունենալ։

Ամրաշինական աշխատանքերից զատ բանակն ունի նաև տարրական ու նվազագույն պարագաների կարիք։ Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից անց Ադրբեջանի հրահրած ռազմական գործողություններին զուգահեռ և դրանից հետո Երևանում ու մարզերում սկսեցին անհրաժեշտ պարագաների հավաքագրում։ Գլխարկ, գուլպա, անձրևանոց, ձեռնոց, տաք վերնազգեստ, բահ, քլունգ, մետաղական դույլ, ցեմենտ․․․ Փողոցներում ու սոցցանցերում այս օրերին ամենատարբեր իրեր և սնունդ հավաքագրելու հայտարարություններ են պտտվում։

Գարեգին Միսկարյանը, որը ևս նախաձեռնել էր զինվորի համար անհրաժեշտ իրերի հավաքագրման աշխատաքներ նշում է՝ բանակում չկա մի դիրք, որտեղ անհրաժեշտ պարագաների խնդիր չլինի։

«Կարիքները դիրքից դիրք փոխվում են։ Մի տեղ բահի խնդիր կա, մի տեղ՝ հագուստի, մի ուրիշ տեղ լիցքավորման սարքի խնդիր կա, ջրի թերմոսների և այլն։ Այնպես չէ, որ նույն խնդիրը բոլոր տեղերում է և այնպես էլ չէ, որ տեղ կա, որը խնդիր չունի։  Բանակը խորքային ռեֆորների կարիք ունի։ Այն ինչը մենք հավաքում ենք, բանակի չկայացած լինելու մասին է խոսում։ Ոչ թե պետք է այդ կարիքները բավարարելով բանակի որակը բարձրացնել, այլ պետք է արմատական փոփոխություններ բանակի ձև, բովանդակության և կառուցվածքի»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել, իսկ մյուս իշխանակններն էլ կրկնում են, թե երբևէ չի եղել դեպք, երբ բանակը ինչ-որ կարիքի մասին տեղեկացնի և բյուջեից փող չհատկացվի։ Գարեգին Միսկարյանի խոսքով՝ եթե գումարները դուրս են գրվում, բայց լիարժեք զինվորների կարիքների բավարարմանը չեն հատկացվում, քանի որ կառուպցիա կա։

«Այսօր բանակում, ամենաշատը քան այլ տեղ, կոռուպցիան ծաղկում է, որովհետև որպես փակ կառույց վերահսկելի չէ հանրության կողմից։ Ինչ-որ նախկինում էր այդպես էլ շարունակվում է։ Գումարներն արդյունավետ չեն ծախսվում»-ասաց «Ժողվրդավարական հարթակ հիմնադրամ»-ի տնօրեն Գարեգին Միսկարյանը։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest