«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից մոտ երկու ամիս հետո, ի վերջո, կիսավեր շենքը քանդելու որոշում է կայացվել։

Երևանի քաղաքապետարանն այսօր է սեփականատիրոջը տվել թույլտվությունը, քանդման օրը դեռ որոշված չէ։

Ինչո՞ւ երկու ամիս պահանջվեց թղթաբանությունն իրականացնելու համար, այն դեպքում, որ, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, իրենք ուղիղ մեկ ամիս առաջ էին եզրահանգել, որ շենքը ենթակա է անհապաղ քանդման։ Իսկ այս ընթացքում՝ երկու շաբաթ առաջ, ուժեղ քամուց փլուզվեց շենքի պատերից մեկը՝ վնասելով 3 անձի։ Եվ միայն այս դեպքից հետո՝ անցած շաբաթավերջին է սեփականատերը դիմել քանդման թույլտվություն ստանալու համար։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը փլուզմանը հաջորդած կառավարության նիստի ժամանակ առաջարկեց քաղաքապետի կողմից շատ արագ քանդման թույլտվություն տրվի և մաքրվի տարածքը՝ սեփականատիրոջ միջոցներով։ «Արագ պետք է մաքրել տարածքն ուղղակի», — ասաց Ղուլարյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest