Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի Զապորոժյեի և Խերսոնի շրջանների «անկախությունը ճանաչելու մասին»։ Փաստաթղթերի տեքստերը հրապարակված են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում ու դրանք համարվում են ուժի մեջ մտած, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Փաստաթղթերի տեքստերում ասվում է, որ որոշումն ընդունվել է «միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ ճանաչելով և հաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը» և «հաշվի առնելով ժողովրդի կամքը սեպտեմբերի 27-ին կայացած հանրաքվեի ժամանակ»։

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը թվիթերում գրել է, որ որևէ պետության տարածքի ցանկացած բռնակցում մեկ այլ պետության կողմից, որը բխում է ուժի սպառնալիքից կամ կիրառումից, խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքները»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի իշխանությունները ճանաչել էին ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների անկախությունը» փետրվարի 24-ին՝ Ուկրաինա ներխուժումից առաջ։ Արևմուտքն, ի սկզբանե հայտարարել էր, որ չի ճանաչելու Ուկրաինայի բռնազավթված տարածքներում անցկացված, այսպես կոչված, «հանրաքվեները»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest