Երեկ հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադբեջանի ԶՈՒ-ն հերթական սադրանքն է իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստրաբաժանումների ուղղությամբ հարվածներ է հասցրել։ Այս մասին կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է։

«Ինժեներական աշխատանքները իրականացվելիս են եղել ՀՀ տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարվածներ են հասցրել, նույնպես գտնվել են ՀՀ տարածքում։

Հայաստանի տարածքը օկուպացված է և սա ագրեսիայի շարունակությունն է։ Միանշանակ է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից»,- ասաց Փաշինյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest