Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնեց որ ակտիվ կերպով աշխատանքներ են իրականացվում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ;

«Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ` մենք ականջալուր ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական խաղաղ ճանապարհով, բայց ինչպես տեսնում եք` Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների։

Այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը. լուծումը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիtորդական առաքելության տեղակայումը, կլինի դա ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest