Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս է հրավիրել։

Հիշեցնենք՝ որ սեպտեմբերի 22-ին հանդիպում էր տեղի ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի և ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում, ըստ հաղորդագրության՝ կայացել էր «շահագրգիռ քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշում էր կայացվել շարունակել հանդիպումները»։

Մինչ հարց ու պատասխանի անցնելը, Քոչարյանը նշեց, որ իր ներածական խոսքը երեք մասից է բախկացած լինելու՝ Արցախ, Հայաստան, և ի՞նչ անել։

ՀՀ երկրորդ նախագահը շեշտեց, որ Արցախի վերաբերյալ իր բոլոր մտահոգությունները, որ նա հնչեցրել էր, ոնց որ իրականություն են դառնում, և իշխանության կողմից  այդ ուղությամբ որևէ քայլեր չի ձեռնարկում։

«Արցախի թեման ընդանրապես բացակայու է, իմ տպավորությամբ, բանակցային գործընթացներում, և ոչ միայն Բրյուսելում, և խոսքը գնում է Հայաստան Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին»,–ասաց Քոչարյանը։

Նա չի պատկերացնում ինչպես է կարելի հարաբերություններ կարգավորել, երբ Հայաստան Ադրբեջան կոնֆլիկտը Արցախի շուրջ է, Գարաբաղի խնդրիի հետ կապված։ Եվ եթե այսպես շարունակվի բանակցային ֆորմատը լինելուէ Ադրբեջան–Ստեփանակերտ և ինչ որ չափով Մոսկվա։

ՀՀ երկրորդ նախագահի դիտարկմամբ՝ տպավորություն կա, թե Ղարաբաղի իշխանությունը հարմարվել է այս իրավիճակի հետ․ «Իհարկե իրենց հայտարարություններում խոսում են ինքնորոշման ու սուվերենության մասին, բայց այլ խոսակցություններում թեման ուրիշ է։ Ինքնարդարացումը հետևյալն է՝ Հայաստանը ձեռքերը լվացել է, պետք է մի ելք գտնենք ժողովրդին այստեղ պահելու համար, և դա հնարավոր չէ առանց Ադրբեջանի հետ համագործակցության»։

Եվ Ադրբեջանն ուզած ժամին, երբ ցանկանա, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար Եվ Ղարաբաղի իշխանության համար սա լինելու է ևս մեկ բացատրություն, թե ինչու է պետք համագործակցել Ադրբեջանի հետ», – նշեց  Քոչարյանը։

Հարցին, թե որտեղ է Արցախի հարցի լուծման բանալին, նա նշեց, որ Արցախի ժողովրդի ձեռքում է այդ բանալին, մի մասն էլ Հայաստանի ժողովրդի․ եթե ժողովուրդը պատրաստ է պայքարել։

 

 

Pin It on Pinterest