Երևանում տեղի է ունեցել Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու եվ հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ դատական իշխանության և լրատվամիջոցների միջև վստահության ամրապնդման վերաբերյալ կլոր-սեղան քննարկումը:
Քննարկմանը մասնակցում էին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի ներկայացուցիչները, շվեդ փորձագետներ, Երևանի ընդհանուր իրավասության և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ, լրագրողներ, ինչպես նաև ոլորտի փորձագետներ:
Միջոցառման նպատակ է ստեղծել արդյունավետ հարթակ, որտեղ կբարձրաձայնվեն դատական գործընթացների լուսաբանման ընթացքում լրագրողների կարիքներն ու մարտահրավերները, զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները:
Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության ակադեմիայի կողմից իրակացվող ծրագրի նպատակն է նպաստել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն և բարեվարքությանն առնչվող հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդմանը, լրատվամիջոցների հետ ակտիվորեն հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը և ՀՀ-ում արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:

Դատավորների աշխատանքի բարելավման և հանրության շրջանում վստահության բարձրացման նպատակով շվեդ փորձագետները մի կողմից աշխանքներ են  տանելու ԶԼՄ ներկայացուցիչների, մյուս կողմից՝ դատավորների հետ՝ փորձելով ավելի լավ միջավայր ստեղծել նրանց աշխատանքի համար։ Ցանկացած ոք, ով մտնում է  դատարան պետք է իրեն պաշտպանված զգա և վստահ լինի, որ իր ձայնը լսելի է։

Այս ծրագիրը տևելու է մի քանի ամիս, որի ընթացքում  Շվեդիայից ժամանած փորձագետները պարբերաբար հանդիպումներ կիրականցնեն ԶԼՄ ներկայացուցիչների, դատավորների հետ՝ դատական իշխանության և լրատվամիջոցների միջև հաղորդակցության մարտահրավերները  քննարկելու, առկա խնդիրները վեր հանելու և փոխադարձ վստահության միջավայր ստեղծելու ուղղությամբ։

Pin It on Pinterest