Այսօր լրանում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի 2-րդ տարին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ռազմական ագրեսիան  ավարտվեց նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրով,  ըստ որի Արցախի հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվեց Ադրբեջանին։

Ադրբեջանին հանձնվեցին նաև, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի, Ասկերանի և Մարտունու շրջանի որոշ գյուղեր։

Զոհվեցին հազարավոր հայորդիներ․ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտնեց 3825 հաստատված զոհի մասին, պաշտոնական տվյալներով՝ կա 250-ից ավելի անհետ կորած։

44-օրյա պատերազմի զոհերի հարազատները գիշերն անցկացրել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ փորձելով կանխել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների մուտքն այնտեղ։

Փաշինյանը, սակայն, աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում, իսկ մյուս ՔՊ-ականները, ծնողների խոսքով, տեղեկացրել են, որ «Եռաբլուր» չեն այցելելու՝  սադրանքներից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 21-ին ոստիկանները ուժ կիրառելով հեռացրել էին զոհերի ծնողներին, որոնք փորձում էին արգելել վարչապետի մուտքը զինվորական պանթեոն։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest