Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած եռօրյա մարտերից հետո կտրուկ շատացել է մարդկանց հոսքը դեպի առաջին բուժօգնության, ռազմական պարտրաստության եւ նմանատիպ այլ հմտություններ սովորեցնող կազմակերպություններ:

ՈՄԱ-ն`  Ողջ մնակու արվեստը կազմակերպությունը, որը վերջին տարիներին հազարավոր սաներ է ունեցել, այժմ արագացված տասնօրյա ռազմական պատրաստության անվճար դասընթաց է անցկացնում բոլոր ցանկացողների համար:

Երեքից չորս ժամ տեւող պարապունքերի ընթացքում քաղաքացիները անցնում են առաջին բուժօգնություն, կրակային պարապունքներ, ֆիզիկա- տակտիկական պատրաստություն:

«Անկախ դրանից կլինի դա պատերազմական իրավիճակ, կլինի դա արտակարգ իրավիճակ, մեզ մոտ եկողները միշտ պատրաստ են դժվարություններին դեմ կանգնելու, հաղթահարելու, օգնելու թե իրենց,  թե իրենց կողքի մարդկանց», —  ասում է ՈՄԱ հանրային կապերի պատասխանատու Մարինե Առաքելյանը: Նրա խոսքով, դասերին  կարող է մասնակցել 16 տարեկանից բարձր ցանկացած անձ` անկախ սեռից ու տարիքից: Կարեւոր է միայն, որ անձը չունենա առողջական խնդիրներ, քանի որ բոլոր պարապմունքները մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն են պարունակում:

Ի դեպ, ՈՄԱ-ի ներկայացուցիչը նշում է` վերջին շրջանում իրենց սաների թվում ավելացել է աղջիկների թիվը, թեեւ այստեղի մարզումները ծանր են եւ շատ հոգնեցնող:  Կամզակերպության դասընթացներին մասնակցելու համար վերջին շրջանում դիմողների թվում են նաեւ պատերազմում զոհված զինծառայողների մայրերը:

«Իրենք գալիս ու ակտիվորեն մասակցում են դասընթացներին, իրենք ուզում են սովորել ամեն ամեն ինչ, այդ փաստը ոգեւորիչ է: Մենք հասկանում ենք որ նման մայրերն են դաստիրակում հաղթող սերունդներ, ու չգիտեմ որտեղից են նրանք նման ուժ գնտում, բայց այն ուժը, որ իրենք ունեն ուղղակի ապշելու է» — ասում է Մարինե Առաքելյանը:

ՈՄԱ-յում հավաքվում է նաեւ օգնություն, որը ուղարկվում է առաջնագիծ: Առաքելյանի խոսքով, այստեղ մարդիկ գալիս են ոչ միայն պատրաստվելու հոգեպես եւ ֆիզիկապես այլ նաեւ  իրենց լուման են ներդնում  բանակին օգնելու մեջ:

ՈՄԱ-յի 2020թ-ի 44-օրյա պատերազմից հետո առաջին խմբի  ուսանողներից   Ալբերտ Մարտիրոսյանը նախ ՈՄԱ- էր եկել որպես կամավոր` գիտելիքներ ստանալու համար, բայց այժմ ինքն է դասավանդում  կրակային պատրաստություն:

«Սովորեցնում եմ ճիշտ ձեւով կրակելը, զենքի անվտանգության կանոները իմանալ, ճիշտ ձեւով զենքը բռնել: Մարդիկ գալիս են այն նպատակով որ յուրքանչյուր պահի պատրաստ լինեն ամեն ինչի»,- ասում է Մարտիրոսյանը: Թե ինչպես են քաղաքացիները հետագայում օգտագործում իրենց այս նոր հմտությունները, նա չի մանրամասնում, ասում է` ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչպես վարվել: Ի պատասխան հարցին, թե դասերի մասնակիցներից քանիսն են հետագայում մեկնում սահմանագիծ, ՈՄԱ-ից ասում են` նման տվյալ հայտնել չեն կարող, իսկ որոշումը կախված է կոնկրետ անձի պատրաստակամությունից:

Ռազմական արագացված դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ եւ զինվորական կամ սպորտային համազգեստ:

Անի Գևորգյան

Ալիտա Եղիազարյան

Pin It on Pinterest