Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքում քիչ առաջ հակառակորդը ինքնաձիգներից և խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել, ինչը տևել է մի քանի րոպե։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը։

«Այս պահին կրակ չկա, հանգիստ է, բնակչության տարհանում չկա, բայց մարդիկ անհանգիստ են»,–ասաց Բաղդասարյանը

Pin It on Pinterest