Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր Կարմիր Խաչի միջոցով հայկական կողմին են փոխանցվել ևս 95 զինծառայողների դիեր:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակությունը հաստատում է տեղեկատվությունը, որ այսօր մասնակցել են հայ զինծառայողների մարմինների փոխանցմանը հայկական կողմին:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ այսօր 95 հայ զինծառայողի մարմին է փոխանցվել:

Շաբաթ օրը հաղորդվել էր հայկական կողմին 32 զինծառայողների դիեր փոխանցելու մասին:

Ըստ ադրբեջանական կողմի՝ գործընթացը շարունակական է լինելու:

Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը պահպանվում է:

Հայկական կողմը երեկ պաշտոնապես հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest