ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում յարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանութեան զոհերի հիշատակին: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ Փելոսին ծաղկեպսակ է դրելհ հուշահամալիրի մօտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մօտ:

Փելոսիին, որը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 17-ին, ուղեկցել է Ալէն Սիմոնեանը։ Ծիծեռնակաբերդի բարձունքում են եղել նաեւ պատւիրակութեան անդամները՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով յանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիէրը։

Նենսի Փելոսին շրջել է նաեւ Հայոց Ցեղասպանութեան թանգարանում, ծանօթացել 20-րդ դարասկզբին մարդկութեան դէմ գործւած մեծագոյն ոճրի մասին փաստող ցուցադրութեանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest