Ադրբեջանում շարունակվում են 44-օրյա պատերազմի մասնակիցների շրջանում ինքնասպանությունների դեպքերը։ Մասնավորապես, տեղական լրատվամիջոցները գրում են, որ այսօր հիվանդանոցում մահացել է պատերազմի մասնակից Էլնուր Ռուստամովը, որն ինքնահրկիզվել էր՝ ի նշան Խազար շրջանի իշխանությունների կամայականությունների դեմ բողոքի։

Ռուստամովն ինքնահրկիզվել էր սեպտեմբերի 12-ին, նա մարմնի 70 տոկոսի այրվածք էր ստացել։ Հաղորդվում է նաև, որ այսօր Մինգեչաուրում կախված վիճակում հայտնաբերվել է պատերազմի մասնակից, 35-ամյա Էլվին Ֆիզուլի Աբիշովի մարմինը։ Նշվում է, որ Աբիշովը մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին, նույնիսկ մեդալով պարգևատրվել։

Ընդհանուր առմամբ, արդեն իսկ պատերազմի մասնակից 43 ադրբեջանցի է ինքնասպան եղել, 50-ից ավելին էլ՝ ինքնասպանության փորձ կատարել։ Իշխանությունների անտարբերության, սոցիալական, առողջական ու տարբեր խնդիրների չլուծման պատճառով պատերազմի մասնակից ադրբեջանցիները դիմում են նման քայլի։ Նրանք նաև պարբերաբար բողոքի տարբեր ակցիաներ են կազմակերպում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest