Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ ծանոթանում են Ադրբեջանի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը նրանց փաստեր է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների վերաբերյալ։

«Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում հակառակորդի՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների, զինծառայողների վայրագությունների վրա, որոնք իրագործել են մեր մարտական դիրքերում, այդ թվում՝ մեր կին զինծառայողների նկատմամբ։ Ու այդ նկարները և էլեկտրոնային տեսանյութը բրիֆինգի ավարտից հետո ըստ ձեր ցանկության կարող եմ ցուցադրել։ Այնտեղ կան այնպիսի վայրագություններ, որ մարդիկ կարող է չկարողանան դիտել այդ վայրագությունները։ Ոչ մի պետության ռազմական ուժ, զորք իրավունք չունի հակառակորդի նկատմամբ նմանատիպ վայրագություններ ցուցաբերելու։ Դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,- ասաց նա։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest