Ադրբեջանի վերջին օրերի հարձակման հետևանքով Սյունիքի մարզի Ներիքն Հանդ գյուղը դիրքային կորուստներ ունի։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասրյանը։ Նա նշեց, որ իրավիճակը երեկվանից հանդարտ է, գյուղում խուճապ չկա։ Վերջին օրերին գյուղից տարհանվել են կանայք ու երեխաները։ «Դիրքային կորուստներ կան, մեր համայնքի վարելահողերն են։ Վտանգը միշտ էլ կա, նախքան այս գործողություններն էլ անվտանգային խնդիրները կային»,- ասաց նա։

Pin It on Pinterest