Աննա Վարդապետյանն այսօր ստանձնեց գլխավոր դատախազի պաշտոնը։

Նա Ազգային ժողովի ամբիոնից երդվեց «անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով։ Հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»։

Վարդապետյանը երեկ ազատվեց վարչապետի օգնականի պաշտոնից: Հունիսի 29-ին միայն իշխանական պատգամավորների ձայներով 36-ամյա Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազ՝ 6 տարի ժամկետով։ Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրացավ այսօր՝ սեպտեմբերի 15-ին։

Վարդապետյանը 2019-ին 7 ամիս զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020-ի մարտից էլ վարչապետի օգնականն էր։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest