Այսօր ՄԱԿ-ի հայսատանյան  գրասնյակի դիմաց ցույց է կազմակերպվել ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի դեմ սանկցիաների կիրառման պահանջով: 

«Արցախը վիճարկելի տարածք է, չճանաչված պետություն է որևէ կերպ չէին ուզում հասկանային որ Արցախը հայկական է: Եվ այսօր արդեն ադրբեջանական կողմը պատերազ է հայտարարել ուղիղ Հայաստանի սահմանին: Մենք եկել ենք ադրբեջանական կողի դեմ միջազգային կառույցներից խնդրելու, հորդորելու որ եթե կա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ հասկացությունը, ապա այն պետք է անդամ-երկրների համար միջամտություն ունենա: Պետք է քայլեր ձեռնարկեն ագրեսոր պետություններին սանձելու համար: Չենք ուզում, որ աշխարհը մեր ցավը դարձյալ նավթով ու հանքահորերով չափի, որովհետեւ այսօր սահմանին զոհվում են 18 տարեկան տղաներ: Այդ տղաների մահը ծանրանալու է հենց միջազգային հանրության խղճին, որովհետեւ քայլ չարեցին ադրբեջանական ագրեսիան զսպելու համար»,-ասաց ցույցի մասնակիցներից Արմինե Մելքոնյանը:

Ցուցարարների պահանջը այն է որ հնարավորինս արագ սանկացիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ և կազմակերպել հանդիպում  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ: 

« Դա պատերազմական հանցագործություն է մենք ուզում ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին: Մենք ուզում ենք խոսենք որ չի կարելի Հայաստանի Հանրապետության սահամանը թողնեն այնքան անպաշպան որ Ադրբեջանին թվա որ իր ամենաթողությունը արդարցված է»-ցույցի մասնկիցներից մեկը:

Երկար սպասելուց հետո ցույցի մասնակիցներին ի վերջո ընդունեցին ՄԱԿ-ի գրասենյակում: Հանդիպումից հետո պարզ դարձավ որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան ամբողջովին լծված է Հայաստանից դեպի ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ ինֆորմացիա տեղափոխելով,բայց ցույցի մասնակիցները ակնկալում էին, որ այսօրվա նիստը պետք է լիներ  Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին, սակայն զուտ փաստերի ներկայացման մասին է եղել:

Ալիտա Եղիազարյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest