«Ոչ բոլոր երկրներն են, որ ինքնապաշտպանության համար պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»,- ասաց Նիկոլ Փաշինյան ԱԺ ելույթում:

Ըստ Փաշինյանի՝ զենք ձեռք բերելն ունի 4 բաղադրիչներ ֆինանսական, քաղաքական, տեխնիկական և տրանսպորտային։
«ՀՀ–ն ունի բոլոր ֆինանսական հնարավորություններն իրեն անհրաժեշտ պաշտպանական զինամթերքը ձեռք բերելու համար։ Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով տեխնիկական բաղադրիչին Փաշինյանը նշեց, որ կան երկրներ, որոնք պատրաստ են ՀՀ–ին զենք վաճառել, սակայն չունեն անհրաժեշտ զենքը»,- նշեց վարչապետը։
Ինչ վերաբերում է տրանսպորտային բաղադրիչին, ապա Փաշինյանը նշեց` ՀՀ–ն, ցավոք, չունի ելք դեպի ծով, որպեսզի կարողանա զենք գնել միջազգային վաճառողից և բերել ՀՀ։

«Դա ինստիտուցիոնալ համակարգ է, կոնստուկտորական աշխատանքից սկսած, նախագծումից սկսած: Ես պետք է ասեմ, եթե որևէ մեկը ձեզ կասի, որ պատրաստ է կլանել ավելին, քան կառավարությունը պատրաստ է տրամադրել: Հիմա ընդհանրապես արտաքին քաղաքականության մասին խոսելը անշնորհակալ գործ է: Արտաքին քաղաքականության մասին խոսելը, արտաքին քաղաքականությանը գնահատական տալը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Pin It on Pinterest