Այսօր Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, նշելով որ հայ-ադրբեջանական սահմանի այս լարումը ունի համատեքստ:

«Այդ համատեքստը ունի բովանդակությունը, որը կներկայացնեմ մեր ժողովրդին: Ադրբեջանը, այլակերպելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Ադրբեջանը խոսում է Հայաստանի տարածքով միջանցքներ կամ միջանցք ունենալու մասին: Մեր դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ հետևյալը. ՀՀ տարածքով մենք չենք պատկերացնում որևէ միջանցքի տրամադրումը: Մենք նույնիսկ շահագրգռված ենք ՀՀ տարածքով ճանապարհների բացմանը և ապաշրջափակմանը՝ նկատի ունենալով, որ այդ ճանապարհներից կօգտվեն տարածաշրջանի բոլոր երկրները,այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը:

Մենք ասել ենք և շարունակում ենք ասել, որ մեզ ընդունելի է այն տրամաբանությունը, որը ընդունվել է 2021 թվականի հունվարի 11- ի եռակողմ հայտարարության մեջ, և եռակողմ աշխատանքային խմբում: Մենք գիտենք, որ եռակողմ աշխատանքային խմբի Ռուսաստանցի  համանախագահողը Ալեքսեյ Օվերչուկը նաև Հայաստանում հրապակարային հայտարարություն է կատարել, նշելով, որ աշխատանքային խմբի պայմանավորվածություններն այն  են, որ նոր ճանապարհները պետք է գործեն այն երկրների սուվերենության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում են»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest