Անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերը հրետակոծելու լուրերով․ Freedom House

24

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերը հրետակոծելու լուրերով։ «Մեզ անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ այս գիշեր ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետակոծության է ենթարկել հայկական բնակավայրերը՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը և Սոթքը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և գտնել խաղաղ լուծում», — նշվում է կազմակերպության Twitter-ի էջում հրապարակված հայտարարության մեջ:

Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի կեսգիշերն անց հրետանային միջոցների ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Իրավիճակը ժամը 04։00–ի դրությամբ՝ շարունակում է մնալ ծայրահեղ լարված։