«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները առավոտից հավաքվել են կառավարության շենքի մոտ և պահանջում են երկկողմանի բացել Քրիստափորի փղոցը, որպեսզի առևտրի տեպը կարգավորվի:

Առևտչականները շեշտեցին՝  «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից հետո շուրջ 500 տաղավար ունեցող «Փեթակն» ընդամենը 10-15 տոկոսով է աշխատում։

Պնդումներին, թե անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով է ճանապարհի մի կողմը փակ մնում, առևտրականները չեն հավատում՝ նկատելով՝ «անմիջապես «Փեթակի» դիմացի և կողքի խանութներ աշխատում են ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, որ էդ ճանապարհը չեն բացում»։

Ցուցարարներից երկուսը կառավարության դիմում բողոքների ընդունման բաժնում նամակ գրեցին մակագրված վարչապետին՝ խնդրելով, ճանապարհն ամբողջությամբ բացել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest