Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է հինգ հայ ռազմագերիների ազատ արձակումը:

«Ողջունելի է այսօր Ադրբեջանի կողմից հինգ հայ ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ լուրը՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած ղեկավարների հանդիպումից հետո: Կարևոր մարդասիրական ժեստ է և հատկանշական է նաև, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների», — հինգշաբթի օրը Թվիթերում գրել է Կլաարը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ երեկոյան հաղորդեց, որ ադրբեջանական կողմը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերիների:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ երկրի գերագույն դատարանը «մեղմել է Հայաստանի չորս քաղաքացիների դատավճիռները և ազատ արձակել նրանց»։

Մինչև այժմ Ադրբեջանից 155 գերի է հայրենադարձվել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest