Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանական կողմն այսօր առավոտյան հերթական հաղորդագրությունն է տարածել հայկական կողմից իրենց դիրքերի գնդակոծությունների վերաբերյալ, այս անգամ՝ Քելբաջարի և Թովուզի շրջաններում:

Pin It on Pinterest