Այս զեկույցը  մեր դիրքորոշումները ամրապնդելու համար է. Արցախի ՄԻՊ

65

Օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն հրապարակեց ադրբեջանի կողմից ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ փաստաթղթում: Թե ինչ դեպքեր է  արձանագրել կոմիտեն և ընդհանուր առմամբ ինչպես են գնահատվում կոմիտեյի դիտարկումը, այսօրվա Մեդիա կենտրոնի ասուլիսում  քննարկել են  բանխոսները; Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը քննարկմանը մասնակցում էր առցանց: Գեղամ Ստեփանայնի կարծիքով այս փաստաթուղթը կարևոր է այնքանաով որ ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի վարած ռասիստական  քաղաքականությունը;

 

« Իմ կարծիքով այս փաստաթուղթը կարևոր է զուտ այն պատճառով որ ի թիվս այլ փաստաթղթերի ևս մեկ անգամ արձանագրվել է հայկական կողմից այլ նաև միջազգային իրավապաշտպան որոշ կազմակերպությունների այս ընթացքում արձանագրված խնդիրները և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները»:

 

«Իրավունքերի պաշտպանություն առանց սահմաների» հասրակական կազամակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը հայտնում է որ, արձանագրվել է առնվազն 11 զեկույց որից ընդամենը 1-ն է ներկայացվել ադրբեջանական ՀԿ-ի կողմից, մնացած բոլորը բարձրաձայնվել են հայերի նկատմամբ կատարված խախատումները ինչպես պատերազմից առաջ այնպես էլ պատերազմի ընթացքում և դրանցից հետո:

 

«Մեր կազմակերպությունը գործընկեր կազմակերպությունների հետ որպես կոալիցիա ներկայացրել ենք մեր զեկույցը որում անդրադարձել ենք 2016-ից մինչև օրս Ադրբեջանի կողմից կատարված կոնվեցիայի խախտումներին մասնավորապես մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել ատելության խոսքին, որոնք շարունակվում են հնչեցվել թեև ՄԱԿ-ի միջազգային դատարանը միջանկյալ միջոցում նշել է որ պետք է բացառվեն նման դեպքերը; Խոսվել է նաև մշակույթային արժեքների ոչնչացման մասին, որը նույնպես ատելության դրսևորում է, խոսվել է հայ ռազմագերիների անմարդկային վերաբերմունքի դրսևոևումների, դիտավորյաալ սպանություներին: Նշվել է նաև որ քննությունն  այս փաստերի ուղղությամբ չի տարվել:  Ադրբեջանը փորձում է ուշադրությունը շեղել և մոլորեցնել կոմիտեյի անդմաների հարցադրումներից սակայն կոմիտեյի անդամաները կարողացել են արձանագրել այն խնդիրները որոնք իրոք առկա են»:

 

Ադրբեջանցիները որոշ ռազմգերիների ներկայությունը իրենց երկրում չեն ճանաչում ,  կոմիտեի դիտարկումները ինչ ազդոցություն կունենա  և ինչպիսի միջոցներ կարող ենք օգտագործել հայ ռազմագերիների վերադարձի համար, Քրիստինե Խանազադյանը միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչների գրասենյակի ՀՀ  շահերի պաշտպանության վարչության պետ.ասաց որ դա կարող է զուտ ավելացնել ճնշում որ ազատ արձակվեն ռազամգերինեը: 

Արցախի Մարդու իրավունքերի պաշտպանը վստահ է որ զեկույցը  մեր դիրքորոշումները ամրապնդելու համար է , քանի որ Ադրբեջանը երբեմն փորձում է ներկայցնել թե իբր գնում է արցախի ժողովրդին ինտեգրվելու ճանապարհով բայց դրանք երբեմն միջազգային հանրության աչքին թոզ փչելու գործողություններ են, որնք հենց հաջորդ ագրեսիայի ժամանակ հոդս են ցնդում: Ստեփանյանը հավելեց նաև որ այս փաստաթղթով պետք է ի ցույց դրվի որ այն ինչ խոսում է Ադրբեջանը լիովին տարբեվում է իր արածից: Ադրբեջանը կարող է մի բան խոսել բայց անել այլ բան:

 

Ալիտա Եղիազարյան