«Իրենց երեխաների ապագան են կառուցում մեր ու տնավեր դարձած արցախցիների հաշվին»-զոհված զինծառայողի մայր

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը: Պահանջը մեկն է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Ծնողները վստահ են որ վարչապետը Բրյուսելում հանդիպմանը այլ փաստաթուղթ նույնպես կստորագրի, որով «կսկսսենք Հայաստանից տարածքներ տալ»:

« Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը վաղը մեկնում է Բրյուսել՝ հանդիպման; Բայց նա չպիտի ներկայացնի հայ ժողովրդին, նա դրա իրավունքը չունի: Մենք պահանջում ենք, որ գլխավոր դատախազը կանխի նրա գործողությունները, այն էլ՝ որքան հնարավոր է շուտ»- ասաց զոհված զինծառայողի Մխիթար Գալեյանի հայրը;

 

Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։

 

Pin It on Pinterest