Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում կասետային ռումբեր լայնորեն օգտագործելու մեջ, ինչի հետևանքով վնասվել են հարյուրավոր քաղաքացիական անձինք։

Ժամեր առաջ հրապարակված զեկույցի համաձայ` աշխարհի տարբեր հատվածներում ներկայումս ընթացող ռազմական գործողություններից կասետային ռումբեր կիրառվում են միայն ուկրաինական պատերազմում։

Կազմակերպությունը մեղադրել է նաև Ուկրաինային նման ռումբեր կիրառելու մեջ՝ առնվազն երեք անգամ:

Human Rights Watch-ը կոչ է արել Մոսկվային ու Կիևին միանալ կասետային ռումբերի կիրառումն արգելող 2008 թվականի միջազգային պայմանագրին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest