Հացադուլը դատապարտյալների համար հանրության ուշադրությունն իրենց կենսական խնդիրների վրա հրավիրելու  ծայրահեղ միջոց է: Կենսական խնդիրը դատապարտյալ Հակ Վարդանյանի համար բուժվելն է, ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ տեղափոխվելը:

Նա \շուրջ 23 օր շարունակ հրաժարվել է սննդից միակ  պահանջով՝ որ իրեն դատապարտյալների հիվանդանոց տեղափոխեն, որ գտնվի բժիշկների վերահսկող ության տակ: Նրան միայն 2 օր առաջ տեղափոխեցին Էջմիածնի հիվանդանոց, միայն այն ժամանակ, երբ դատապարտյալի կինը դիմել է լրագրողներին:

Այժմ նա դադարեցրել է հացադուլը, սակայն նրա առողջական վիճակը չի թեթևացել: ՙՔրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ը դատապարտյալի առաջ ուլտիմատում է դրել՝ եթե երկու օրում չգտնվի բժիշկ, որը կհամաձայնվի վիրահատել նրա միզապարկը, Վարդանյանին հետ են տանելու ՙԱրմավիր՚ քրեակատարողական հիմնարկ:

Դատապարտյալի կինը՝ Մարգարիտա Վարդանյանը,  վստահ է, որ եթե ամուսնուն հետ տարան ՙԱրմավիր՚, նա կմահանա: «ՙՃնշումը շատ բարձր է, շաքարի նորմայից մի քանի անգամ բարձ  է,  երիկամների խնդիր ունի, միզապարկի հիվանդություն: Այս վիճակում ոչ մի բժիշկ իրեն չի վիրահատի, հասկանո՞ւմ եք: Պետք է մի քիչ բուժվի, կարգի բերվի, 2 օրը քիչ է: Իրենք ասել են՝ եթե երկու օրում վիրահատող բժիշկ չգտնեք, կտանենք ՙԱրմավիր՚: Բայց ամուսինս նաև թոքերի անբավարարություն ունի, շնչահեղձ է լինում: Դա է պատճառը, որ նա փակ տարածքներում չի կարողանում մնալ: Լավ, չի կարելի, ասենք, ՙՍեւան՚ տանեն, կամ մի այլ բաց կալանավայր ուղարկեն: Մարդը օդի խնդիր ունի: Ինձ ասում են՝  ճիշտ եք ասում, ՙԱրմավիրում՚  օդի խնդիր կա, որը կկարգավորվի դեկտեմբերին: Բայց մինչև դեկտեմբեր Հայկը դժվար ապրի՚, — գանգատվում է Մարգարիտա Վարդանյանը:

Ամուսինը տարիներ շարունակ տառապել է միզածորանի հիվանդությամբ, և Մարգարիտան խորացել է բոլոր բժշկական նրբությւոնների մեջ, մանրակրկիթ ձեւով ներկայացնում է սիրելի Հայկի խնդիրը: ՙԵրեք տարի նա բաց կատեդրով է միզել: Պրոֆեսորը ինձ բացատրեց, որ պետք է կատեդրը բացվեր ու փակվեր, ոչ թե անընդհատ բաց մնար: Այդ ձևով միզապարկը ոչնչացնում են, որովհետև մեզը անընդհատ ծորում է: Գուցե, իր կատարած արարքի համա՞ր չեն ուզում նրան նորմալ բուժեն, բայց ինչ տարբերություն, ինչ է արել, նա մարդ է, միս ու արյուն է, չ՞է՚:

Հիվանդանոց տեղափոխվելուց հետո Հայկ Վարդանյանի վիճակը չի բարելավվել:

Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ  Նաիրա Բաբայանի հետ Մարգարիտան անընդհատ հակասությունների մեջ է եել: ՙԱմուսինս ինձ մի բան է ասում, նա՝ ուրիշ բան է ասում: Ամուսինս ասում է, որ շաքարը հասել է 12-ի, Նաիրան ասում է՝ ամեն ինչ  լավ է, շաքար չունի, 5 աստիճան է՚, — ասում է կինը:

Forrigts.am-ին բացատրելով, թե ինչու Հայկ Վարդանյանին չեն տեղափոխում ՙդատապարտյալների հիվանդանոց՚, Նաիրա Բաբայանը ասել էր. ՙ Ես խոսել եմ Հայկի կնոջ հետ, վիճակը նորմալ է, քաշը 11 կիլո է պակասել, շաքարը 5.9; Նյարդաբանը նույնպես նայել է, ուներ ընդամենը թեթևակի լարված վիճակ, նշանակվել է հանգստացնողներ , որից նա հրաժարվել է, պահանջելով իրեն տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց; Նա հիմա ստացիոնար բուժման կարիք չունի»:

Մինչդեռ նրա կինը, որը երեկ այցելել էր ծանր հիվանդ ամուսնում այլ վիճակ է նկարագրում. ՙԵրեկ Հայկի մոտ էի, մենակ ինսուլինով կարողացան շաքարը իջեցնենք, ճնշումը 200/120 է, դ՞ա է ՙամեն ինչ նորմալ՚ը: Բարձր ազոտ, բարձր շաքար, կարծրացած լեղի: Էնքան վատ ա, ես իրան գնում տեսնում եմ, ես էլ եմ կես մարդ դառնում, հիմա մարդու առողջության մասին է խոսքը, ես անզորությունից չգիտեմ, ինչ անեմ:  Պոչկայի քարը մեծացել է շատ, ավազներ ունի, պոակի նառան ասում ա՝ երկու օրվա մեջ վիրահատող գտաք, կանենք, չէ՝ իրեն հետ ենք տանում՚, — մղկտում է դատապարտյալի կինը:

Հայկ Վարդանյանը 2016 թվականից բանտում է: 2017 թվականին առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է 7 տարի ազատազրկման թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանաց ապօրինի շրջանառւթյուն իրականացնելու կամ պատրաստելու մեղադրանքով:

Սյուզան Սիմոնյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest