Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը հարուստների և աղքատների մինջև սոցալական անարդարության խորացնող նոր գաղափար են մտածել։ Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է օլիգարխներին, մեծահուրստներին, ապօրին ծագում ունեցող դղյակատերերին իրենց որդիների պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատել 19,5 ամսով՝ 24-ից դարձնել 4,5 ամիս։ Նրանք դրա համար վճարելու են 24 մլն դրամ։ Այլ կերպ ասած հետպատերազմական ծանր իրավիճակում գտնվող Հայաստնում բանակից փողով ազատվելու մեխանիզմ է ներդրվում։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ կարելի է ենթադրել, որ բանակը դառնում է միայն աղքատների համար։ «Սա ճիշտ մոտեցում չէ։ Պարտադիր ժամկետային ծառայությունը կարևոր է։ Ինձ թվում է՝ Պաշտպանության նախարարությունն այս հարցին մոտենում է չափազանց մակերեսորեն։ Գումարով ծառայության ժամկետները կրճատելը բացասական արդյունք կտա։ Դա կլեգալիզացնի հարուստ խավխի հնարավորությունը՝ իրենց երեխաներին ազատել բանակից։ Սոցիալական հակասությունները կսրվեն, կստացվի, որ բանակն աղքատների համար է։ Մեծահարուստները կստանան հնարավորություն իրենց երեխաներին ազատել, այպես ասած, այդ բեռից»,-ասաց քաղաքագետը։

Արդյո՞ք Հայաստանի իշխանության վերին օղակներում պաշտոններ զբաղեցնողներ չեն հասկանում, որ սոցալական անարդարությունն են խորացնում, հետաքրքրվեցինք քաղաքագետից։

«Պետությունն ասելու է՝ մեծահարուստ ընտանիքները կարող են իրենց որդիներին ավելի բարենպաստ կամ կրճատ պարտադիր ծաառայության պայմաններ ապահովել։ Այսօր դա, ըստ էության, այդպես է։ Եթե նայեք կառավարության կազմին նրանց մեծ մասը բանակում չեն ծառայել։ Իրենց գաղափարական մոտեցումը պայմանավորված է հետևյալ բանաձևով, քանի որ մեծահարուստներնն այսպես, թե այնպես կոռուպցիոն ճանապարհով ազատում են իրենց որդիներին պարտադիր ռազմական ծառայությունից, եկեք այդ լեգալիզացնենք։ Թող պետությանը պաշտնապես փող տան, 4,5 ամիս ծառայեն և կհամարվի, որ իրենք ռազմական ուսումն են ստացել, կրակել են սովորել և կդառնան պահեստազորի զինվոր»։

Այս տարվա 7 ամիսներին արձանագրվել է զինծառայողների մահվան 40 դեպք, որից 14-ի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություներ չեն եղել: Միայն օգոստոսին բանակում գրանցվել է զինծառայողների մահվան 7 դեպք, առողջական խնդրով 3, սպանության 1 դեպք, հրադադարի խախտմամաբ`2 և ջրահեղձման 1 դեպք:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ն մեկ տասնամյակից ավելի է այցելու է բանակում պատերազմական և խաղաղ պայմններում զոհված զինծառայողների ընտանիքներին։ Արձանագրել ենք, որ զոհերը մեծամասամբ աղքատ և սոցալապես անապահով ընտանիքներից են։ Ստացվում է՝ պետությունն ու քաղաքական իշխանությունները, որոնք զինվորի կյանքի անվտանգության թիվ մեկ պատասխանատուներն են, ոչ թե քայլեր են ձեռնարկում նրանց կյանքն անվտանգ դարձնելու համար, այլ հարուստների համար «կանաչ լույս» են վառում, որ իրենց որդիների համար օրենքով «փրկագին» վճարեն։

Զոհված զինվորների ծնողները մեզ հաճախակին են ահազանգում, որ իրենց որդիների դիրքերում անգամ առաջին օգնության պարագաներ չկան։

Անդրիաս Ղուկասյանը շեշտում է՝ պետք է բանակն առավել մարտունակ դարձնել, իսկ զինվորականների թիվն ավելացնել, ոչ թե կրճատել։«

Հայաստանի ռազմական անհրաժեշտություններն այնպիսին են, որ պետք է ոչ թե կրճատի պարտադիր ռազմական ծառայության ժամկետը, այլ ընդհակառակը՝ ընդլայնի։ Մեզ անհրաժեշտ է ունենալ 120 հազար մարտիկ ունեցող բանակ, մենք այսօր ունենք 60 հազարից պակաս բանակ։ Որպես լուծում հարկավոր  պրոֆեսիոնալ զինվորականների քանակն ավելացնել և պարտադիր ռազմական ծառայության ժամկետը երկարացնել։ Հիմքում պետք է դրված լինի բոլորի պատասխանատվությունը երկրի անվտանգության համար։ Այն ինչ անում է կառավարությունն ուղղված է, ոչ թե ամրապնդելու մեր ռազմական ուղեղեը, այլ՝ հարմարաեցնելու այն բացասական երևույթները, որոնք եղել են։ Օրինականացնելով անօրինականությունը խնդիրը չի լուծվում, խնդիրն այս նախագծով կարող է լուծվել միայն մեծահարուստ ընտանիքների համար, հասարակության հետ կոմպրոմիս չկա։ Մուտքեր կլինեն միայն բյուջեի համար։ Այսօրվա կառավարությունը մտադրություն չունի Հայաստանում ունենալ զինված ուժեր, որոնք որ կհակակշռեն Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր սպառնալիքներին։»,-եզրափակեց քաղաքագետը։

Նարեկ Կիրակոսյան  

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest