Կառավարության այսօրվա նիստում փոփոխություն է կատարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կարգում՝ ընդլայնելով մարզաձևերի ցանկը, որով բարձր նվաճում ունեցող մարզիկներին տրամադրվում է տարկետում:

Համաձայն նոր փոփոխության` տարկետման իրավունքից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ  կա՛մ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի    կա՛մ( Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի  մարզաձևի ներկայացուցիչները՝ աշխարհի չեմպիոնի կոչում ունենալու դեպքում:

Նախագիծը մշակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ հաշվի առնելով, որ աշխարհում շատ են պրոֆեսիոնալ բռնցքամարտ մարզաձևով զբաղվող հայ մարզիկները:

Այս մարզաձևից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկները, որոնք Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստացել են ՀՀ քաղաքացիություն՝ ՀՀ դրոշի ներքո մարզական միջոցառումներին մասնակցելու համար, կօգտվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից:

Որոշմամբ սահմանված տարկետման իրավունքից մինչև այս օգտվում էին օլիմպիական մարզաձևերով զբաղվող մարզիկները, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո, շախմատ, նավամոդել և բազկամարտ մարզաձևերով զբաղվող մարզիկները: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ոչ օլիմպիական մարզաձևերի շարքում ավելացնել նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ և մարտեր առանց կանոնների մարզաձևերը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտ մարզաձևում աշխարհի չեմպիոնի կոչումը որոշելու համար անցկացվում են չեմպիոնական մենամարտեր, չի անցկացվում աշխարհի առաջնություն:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest