Սարսանգի ջրամբարի մոտ այսօր հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները , քննարկվել են ջրային ռեսուրսների օգտագործման տարբերակները: Այս այցի մասին առաջինը հայտնցին ադրբեջանական լրատվամիջոները; Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է որ, 44 օրյա պատերազմից հետո ջրային ռեսուրսների կառավարման համար ռեսուրսների միջնորդությամբ Արցախի ջրային կոմիտեի ներկայացուցիչները անցած տարվանից շփվում են ադրբեջանական կողմի հետ:

«Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռ 2021 թվականից շփվում են ադրբեջանական կողմի հետ և պարբերաբար այցեր են կատարվում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ և ոռոգման ջրերի շուրջ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու և խնդիրների կարգավորման համար»:

Ներկայացուցիչները տեղում մտքեր են փոխանակել ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործաման հնարավոր տարբերակների շուրջ, հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքնրի հանդեպ ադրբեջանի վերահսկողղությունը; Այս ամենը հանրության շրջանում մտահոգությունների և հարցերի պատճառ է դարձել բայց ներկայացուցիչները վստահեցնում են առաջիկայում քննարկումները կշարունակվեն և որոշումները կկայացվեն ելնելով բացառապես Արցախի և Արցախցու շահերից:

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest