«Մահեր բանակում. Ինչու՞ ոչինչ չի փոխվում» Մեդիա կենտրոնի ասուլիսի թեման է, հյուրերն էին Լրագրողներ հանուն մարդու իրավունքների կազմակերպության ղեկավար  Ժաննա Ալեքսանյանը և  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը; Նրանք անդրադարձան բանակոմ վերջերս  հաճախ  տեղի ունեցող վահվան դեպքերին : Միայն Օգոստոս ամսին բանակում գրանցվել է զինծառայողների մահվան 7դեպք, առողջական խնդրով 3, սպանության 1 դեպք, հրադադարի խախտմամաբ`2 և ջրահեղձման 1 դեպք: Իրավապաշտպանների կարծիքով մահվան այս բոլոր խնդիրները պետք է արտակարգ քննության առարկա դառնա, բայց պաշտպանության նախարարությունը այս բազմաթիվ ահազանգերին չի արձագանքում:

«Երբ մոտեցման հիմքում նպատակ դրվի, որ ամեն զինծառայողի կյանքը գերագույն արժեք է ապա պետք է լուծված լինեն այն գործոնները որոնք են`բժշկական ծառայություն, դիրքերի անվտանգություն, պատշաճ կարգապահություն որոնցից է կազմված զինվորական ծառայությունը»:- նշեց Արթուր Սաքունցը

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հայտնեց որ բանակում չեն պահպանվում  ամենատարրական պայմնները , վերահսկողություն ընդհանրապես գոյություն չունի;

«Մայիսի 28_ին Դավիթ Վարդանյանը զինծառայող, հակառակորդի կրակոցից զոհվել է մի դիրքում որտեղ չի եղել առաջին բուժօգնության պարագաներ, պատգարակ, չի եղել կահավորված դիրքեր, զինվորները վրաների տակ են մնացել, չի եղել օգնություն,զինվորը  արնաքամ է եղել: Ու մի քանի ամիս անց նորից լսում ենք որ զինվոր է այրվել 5 ժամ ոչ մեկ չի կարողացել օգնել նրան քանի որ չի եղել անհրաժեշտ պարագաներ և սա բացահայտ անտարբերության հետևանք  է»_ ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Այս տարվա 7 ամիսներին արձանագրվել է զինծառայողների մահվան 40 դեպք, որից 14-ի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություներ չեն եղել: «Նույնիսկ այս առումով կա հետընթաց»: Իրավապաշտպանները կրկնում են որ պետությունը պարտավոր է իր հսկողության և պատասխանատվության տակ գտնվող մարդկանց մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկություն տալ ու պարզաբանել:

Ալիտա Եղիազարյան

 

Pin It on Pinterest