Հանրապետությունում օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 6523 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1913 նոր դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 5 դեպք:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 1663: Ներկայում բուժում է ստանում 2417 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 178 հազար 333 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 432 հազար 274 դեպք: Առողջացածների թիվը կազմում է 419 հազար 528, մահացել է 8 հազար 648 քաղաքացի:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest