Սուրմալուի պայթյունից հետո 4 հոգի շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցներում․ նախարար

56

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոններ են տեղափոխվել կամ դիմել 62 քաղաքացի։ Այս մասին կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրանցից 58-ը առողջացումով դուրս են գրվել, այսօր 4 քաղաքացի է գտնվում բուժհիմնարկներում, նրանց վիճակը գտնվում է բավարար։

«Հիմնականում վնասվածքները եղել են կոտրվածքներ, բեկորային, այրվածքներ, նրանց մեծ մասը, հենց առաջին օրը տեղում ստանալով առաջին բուժօգնությունը, ուղարկվել են տուն»,- ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ բուժօգնությունը, վիրահատությունները ամբողջությամբ իրականացվել են պետպատվերի շրջանակներում։