Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին այսօր՝ օգոստոսի 17-ին, նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրու երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Օդանավակայանում և կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ։ «Շիրակ» օդանավակայանում այսօր եւ վաղը մեկնումներ եւ ժամանումներ նախատեսված չեն», — նշել է Կոստանյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest