Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը։

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը 11 օր է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն որեւէ պատկան մարմին նրան առայժմ չի արձագանքել։

Ազատամարտիկի կինը մի քանի ամիս է՝ բարձրաձայնում է ամուսնու առողջական խնդիրների մասին։ Մարինե Մանուկյանը պատմել է, որ Պավլիկ Մանուկյանը ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, բանտախցի պայմանները բավարար չեն նման հիվանդին պահելու համար։

Մանուկյանը ՊՊԾ գունդը գրավելու գործով դատապարտվել է տասը տարվա ազատազրկման։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest