Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարությունից, հայտնում են, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին վթար է եղել, ինչի հետևանքով 4 կին տեղում մահացել են;

Դեպքի վայր են հասել ՆԳ նախարարության Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության օպերատիվ խումբը, Քննչական կոմիտեի քննչական խումբը։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել ՌԴ խաղաղապահների և  Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակչի  «ՎԱԶ- 2107» մակնիշի մեքենաները; ՃՏՊ հետևանքով «ՎԱԶ»-ի վարորդը կոտրվածքներով և աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ տեղափողվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ 4 ուղևորները տեղում մահացել են:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest