Ռուսաստանի առաջին ալիքի նախկին խմբագիրը Մարինա Օվսյաննկովային սպառնում է տասը տարվա ազատազրկում «Պուտինը հանցագործ է, իսկ նրա զինվորները ֆաշիստներ» պաստառի համար:

Հուլիսի 15-ին նա Կրեմլի մոտ միայնակ ակցիա էր անցկացրել՝ պահելով այդ պաստառը՝ Ուկրաինայում զոհված երեխանների լուսանկարներով:

«352 երեխա զոհվել է, որքա՞ն երեխա պետք է զոհվի, որ դուք կանգ առնենք»- գրված էր պաստառի վրա:

Այդ օրը Մարինա Օսվյաննիկովան քրեական հետապնդման չէր ենթարկվել։ Երկու օր անց նա բերման էր ենթարկվել և շուտ ազատ արձակվել։ Իսկ երեկ իրավապահները վաղ առավոտյան ժամը 6-ին Մոսկվայում մտել են նրա բնակարան ու խուզարկել՝ առանց փաստաբանի ներկայության։

Ըստ ռուսական այդ օրենքի, բանակը վարկաբեկելու, «կեղծիքներ» հաղորդելու, տարածելու համար մարդը կարող է մինչև 10 տարվա ազատազրկման դատապարտվել։

Դմիտրի Զախվատովը հայտնել է, որ Օվսյաննիկովան ձերբակալվել է և օգոստոսի 10-ից 11-ի գիշերն անցկացնելու է Պետրովկայի ժամանակավոր պահման մեկուսարանում։ Նրան հարցաքննում են մեղադրյալի կարգավիճակով, խափանման միջոցի հարցը դեռ պարզ չէ։

«Ո՛չ պատերազմին, դադարեցրե՛ք պատերազմը։ Մի՛ հավատացեք պրոպագանդային, այստեղ ձեզ ստում են։ Ռուսաստանցիները դեմ են պատերազմին», անգլերենով և ռուսերենով գրված այդ պաստառը մի քանի վայրկյան երևաց առաջին ալիքի եթերում։

Այդ արարքի համար, դատարանի որոշմամբ, նա վարչական պատասխանատվության ենթարակվեց՝ տուգանվեց 30 հազար ռուբլով։ Մարինա Օվսյաննիկովային ազատեցին աշխատանքից, մի քանի ամիս նա անցկացրեց արտասահմանում, այդ թվում՝ իր ծննդավայր Ուկրաինայում։ Երեք ամիս աշխատեց գերմանական Welt հեռուստաընկերության լուրերի բաժնում, պայմանագրի ավարտից հետո վերադարձավ Ռուսաստան։

Օգոստոսի 8-ին դատարանը նորից 40 հազար ռուբլով տուգանեց Օսվյաննիկովային ֆեյսբուքյան գրառման համար, դատարանը գտավ, որ նա վարկաբեկել է բանակը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest