Երեք անչափահաս երեխաների հայր, պայմանագրային նախկին զինծառայող Հայկ Մանուկյանն ահազանգում է, որ պետությունն իրեն զրկել է հաշմանդամության թոշակից։ Վայոց Ձորի Գլաձոր համայնքում բնակվող Հայկ Մանուկյանին Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովն այս տարվա հունիսի 24-ին է  առողջ ճանաչել։ Հայկ Մանուկյանը տարակուսած է՝ վահանաձև գեղձը հեռացված է, ինչպես կարող է լիարժեք առողջ լինել։

«Պատճառաբանություն են բերում, որ արդեն աղողջ եմ, բայց ես ամեն օր դեղ եմ խմում, եթե չխմեմ՝ վատանալու եմ։ Վահանաձև գեղձս ամբողջությամ հեռացված է, քանի որ թունավոր է եղել։ Եթե մարդու օրգանը հեռացված է, այդ մարդը լիարժե՞ք մարդ է համարվում»,-ասաց Հայկը։

Հայկ Մանուկյանից զատ ընտանիքում առողջական խնդիրներ ունեն նաև երեք անչափահաս երեխաները։ Գործազուրկ դարձած Հայկը, որ պետության կողմից տրվող թաշակից է զրկվել՝ մտածում է, թե՝ ինչպե՞ս պետք է երեխաների կարիքները հոգալու։ Ընտանիքի եկամտի միջոցը նպաստն է ու երկու երեխաների առողջական խնդիրների համար տրվող թոշակը։

«Իրենց պարգևավճարների, իրենց ամեն ինչի համար են մտածում, իրենք՝ պետության ղեկավարները, որքան շատ փող ստանան, այդքան իրենց համար լավ։ Չեն մտածում էս պետության ժողովրդի, աշխատողի մասին։ Ես չգիտեմ, թե ինչ են ուզում անեն»,-ասում է Հայկի կինը՝ Մերին։

Հայկ Մանուկյանն անաշխատունակ է, զինվորական ծառայության չի կարող վերադառնալ։ Անգործության պայմաններում, սակայն, պետք է ամեն օր բուժում ստանա՝ դեղերով և յուրաքանրչյուր ամիս հետազոտություններ անցնի։ Հաշմանդամության կարգի առկայության դեպքում որոշակի արտոնություններ կլինեին, ինչից Հայկին պետությունը զրկել է։

Աշխատանիք և սոցիալական հարցերի նախարարությունից Հայկ Մանուկյանի խնդրի շուրջ որևէ հստակ պարզաբանում չներկայացրեցին։ Գերատեսչությունից փոխանցեցին, որ երրորդ կողմին չեն կարող քաղաքացու եկամուտների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել։

Ի դեպ, նշենք, որ հայկ Մանուկյանը 2021 թվականի նոյեմբերից անհետ կորած պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի եղբայրն է։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest