«Նախարարը պարտավորա մեզ ընդունելու, որովհետև մեզ համար ամենաթանկը, ամենա սրբագույնը էս երկրի համար մենք ենք տվել»- ակցիայի մասնակից

10-օր առաջ խոստացված հանդիպումը այդպես էլ չի կայացել: Զոհված զինծառայողների հարազատները կրկին պաշտպանության նախարարության դիմաց են, պահանջը անփոփոխ է ուզում են հանդիպել իրենց որդիների հրամանատարի հետ:

«Հանդիպում կազմակերպել,հերոսածին ծնողների և գումարտակի հրամանատար Պավլիկ Քարամյանի հետ, ով պարզաբանում պետք է տա ինչ հանգամանքներում են զոհվել մեր տղաները, ովքեր են մեղավորները:

Զոհվածների հարազատները այս ընթացքում հադիպել են Պաշտպանության փոխնախարարի հետ,նախորդ ակցիայի ժամանակ նրանց խոստացել են հանդիպում կազմակերպել նաև Քյարմյանի հետ ու բոլոր հարցերին պատասխանել բայց մինչև օրս ոչ խոստացաված հանդիպումն է եղել,  ոչ էլ ծնողները որևէ պարզաբանում են ստացել:

«Մենք պահանջում ենք գա մեր ծնողների դեմ կանգնի, ու պատասխանի մեր հարցերին»:

Ակցիայի մասնակիցները մի քանի անգամ փորձել են մտնել նախարարություն, բայց ռազմական ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են որ նախարար Պապիկյանը շենքում չէ, Արման Սարգսյան էլ երկրում չէ:

« Անցած ուրբաթ օրը մենք եկել էինք  պաշտպանության նախարարության դիմաց և պահանջում էինք որպեսզի հանդիպում կազամակերպեն մեր տղաների զոհվելու հանգամանքներում ըստ մեզ մեղավոր հանդիսացող Պավլիկ Քյարամյանի հետ: Մեզ խոստացան որ 3 օրվա մեջ հանդիպումը կկազմակերպեն կամ ռեալ որևէ պատասխան կստանանք:Անցել է 3 օր գումարած 7 օրը բայց դեռ ոչ մի պատասխան չկա:

Ծնողները պնդում են ակցիաները կշարունակեն այնքան մինչև հանդիպեն նախարարի և 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գնդի հրամանտար Պավլիկ Քյարամյանի հետ: Այդ գնդից զոհվել է 34 զինծառայող նրանց մեծ մասին հուղարկավորել են պատերազմից գրեթե 1 տարի անց:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest